Օգտագործման պայմաններ

1. Սույն Օգտագործման պայմանների կիրառման շրջանակը

«ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ՍՊԸ ընկերությունը (ներառյալ իր դուստր ձեռնարկությունները՝ «Symptomato», «մենք», «մեր», «մեզ»), համապատասխան որակավորում ունեցող անձանց միջոցով, հաճախորդի պատվերի համապատասխան, բժշկության տարբեր ոլորտներում տրամադրում է տեղեկատվություն փնտրելու և ստանալու հեռահար տեղեկատվական ծառայություններ: Սույն պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կիրառվում են Symptomato ռեսուրսի Ձեր մուտքի և օգտագործման համար: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ տվյալ Պայմաններին: Symptomato ռեսուրսին Ձեր մուտքն ու օգտագործումը, ինչպես նաև Symptomato ռեսուրսի միջոցով հասանելի տեղեկատվությունը, նյութերը, ապրանքներն ու գործիքները կարգավորվում են սույն Պայմաններով, անկախ Symptomato ծառայությունում Ձեր անվան և/կամ կոնտակտային տվյալների հետ կապված հաշվի (այսուհետ՝ «Հաշիվ») առկայությունից կամ բացակայությունից: Մուտք գործելով կամ օգտագործելով Symptomato ռեսուրսը, Դուք հաստատում եք, որ հասկանում եք և համաձայնում եք կատարել այս Պայմանները: Եթե Դուք չեք հասկանում կամ համաձայն չեք կատարել այս Պայմանները, մի մուտք գործեք և մի օգտագործեք Symptomato ռեսուրսը: Symptomato ռեսուրսը առաջարկվում է վերջնական օգտատերերի հարմարության համար, և դրա օգտագործումը պարտադիր չէ: Երբ Դուք օգտագործում եք Symptomato-ի որոշ գործառույթներ, մենք կարող ենք ձեզ տրամադրել լրացուցիչ պայմաններ՝ կապված այդ գործառույթների հետ, որոնք կլրացնեն սույն Պայմանների ընդհանուր կիրառելի դրույթները: Եթե առկա է որևէ անհամապատասխանություն Պայմանների և որոշակի գործառույթներին վերաբերող պայմանների միջև, կապված տվյալ ռեսուրսին Ձեր մուտքի և ռեսուրսի օգտագործման հետ, գործում են որոշակի գործառույթներին վերաբերող պայմանները: Անկախ սույն Պայմաններում նշված որևէ դրույթից՝ Դուք հասկանում և ընդունում եք, որ Symptomato-ն ունի ամբողջական և անսահմանափակ իրավունք, իր հայեցողությամբ, ցանկացած ժամանակ հետ կանչել կամ արգելափակել Ձեր մուտքը Symptomato ծառայության օգտագործմանը:

ԿԱՐԵՎՈՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

Symptomato-ն ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս և խորհրդատվություն չի տրամադրում գործող բժիշկներին և/կամ այլ բժշկական կամ հիվանդանոցային անձնակազմին՝ կապված պացիենտների հստակ բուժման հետ, որոնց մասին տեղեկատվությունը մշակվում է՝ Ձեր կողմից Symptomato ռեսուրսի օգտագործման հետևանքով: Օգտագործելով Symptomato ռեսուրսը, Դուք ընդունում և համաձայնում եք, որ.

Գաղտնիության հայտարարություն և ծանուցում Գաղտնիության պրակտիկայի մասին

Մեր Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Symptomato-ն իր ռեսուրսի միջոցով Ձեր մասին տեղեկություններ հավաքագրում, ինչպես է այդ տեղեկատվութունը մշակվում, օգտագործվում, փոխանցվում, արգելափակվում, ոչնչացվում և պաշտպանվում:

Պատասխանատվությունից հրաժարում

Եթե Դուք պացիենտ եք կամ բժշկական ծառայությունների սպառող, Դուք համաձայնում եք չօգտագործել Symptomato ռեսուրսի միջոցով հայտնաբերված տեղեկատվությունը որպես բժշկի կամ այլ առողջապահական ոլորտի մասնագետի հետ շփվելու կամ խորհրդակցելու այլընտրանք և չպետք է հիմնվեք այդ տեղեկատվության վրա որպես մասնագիտական բժշկական խորհրդատվություն: Միշտ դիմեք Ձեր բժշկի կամ այլ որակավորված բուժաշխատողի խորհրդին Ձեր առողջական վիճակի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ, ինչպես նաև որևէ բուժում կամ դեղամիջոց ընդունելը սկսելուց, դադարեցնելուց կամ փոխելուց առաջ: Արտակարգ իրավիճակի դեպքում անհապաղ օգնության դիմեք շտապ օգնության անձնակազմին: Երբեք մի՛ հետաձգեք Ձեր բժշկին այցելելը կամ մի անտեսեք բժշկական խորհուրդը այն պատճառով, թե ինչ եք կարդացել կամ չեք կարդացել Symptomato ռեսուրսում:

Symptomato ռեսուրսում ներառված տեղեկատվությունը (ներառյալ, բայց չսահմանափակվելով խորհուրդներով և առաջարկություններով) և ծառայությունները նախատեսված են բացառապես համընդհանուր ծանոթության համար և չեն հանդիսանում բժշկական կամ առողջապահական խորհրդատվություն որևէ կոնկրետ խնդրի լուծման համար, ինչպես նաև չեն փոխարինում Ձեր բժշկական պատմությանը ծանոթ որակավորված բուժաշխատողի բժշկական կամ այլ մասնագիտական խորհրդատվությանը և ծառայություններին:

Symptomato ռեսուրսի օգտագործումը բժիշկ-պացիենտ հարաբերություններ չի առաջացնում:

Symptomato ռեսուրսում պարունակվող ոչ մի տեղեկություն նախատեսված չէ բժշկական ախտորոշման կամ բուժման համար:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Symptomato ռեսուրսի միջոցով տրամադրված տեղեկատվությունը նախատեսված չէ հիվանդություն ախտորոշելու, բուժում նշանակելու կամ բժշկական պրակտիկայի որևէ այլ խնդիրներ լուծելու համար: Symptomato-ն իրավունք ունի օգտագործել և հրապարակել Symptomato ռեսուրսում տրված հարցերը անանուն ձևաչափով:

Symptomato ռեսուրսի միջոցով հարցերին պատասխանող փորձագետները տրամադրում են ընդհանուր տեղեկատվություն, նախատեսված Symptomato ռեսուրսի գործառույթներով: «Փորձագետ» տերմինի օգտագործումը չի ենթադրում կամ երաշխավորում որակավորման

որևէ կոնկրետ մակարդակ, ներառյալ լիցենզավորումը: Symptomato ռեսուրսի փորձագետները չեն տրամադրում ծառայություններ, որոնք պահանջում են լիցենզավորում, նույնիսկ եթե փորձագետը լիցենզավորված է կամ ծառայություններ է մատուցում, որոնք լիցենզավորման են ենթակա այլ օրենսդրական իրավասություններում: Փորձագետի կոնտակտային տվյալները չեն տրամադրվում, թեև փորձագետները և այլ լիազորված անձնակազմը կարող են ստանալ վերջնական օգտատերերի կոնտակտային տվյալները՝ կապված Symptomato ռեսուրսում իրենց պարտականությունների կատարման հետ: Օգտատերերի և փորձագետների միջև ցանկացած շփում կամ կապի փորձերը կատարվում են իրենց նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ:

Չնայած Symptomato-ն փորձում է արդիականացնել Symptomato ռեսուրսի ամբողջ տեղեկատվությունը, բժշկությունն ու գիտելիքները արագորեն փոխվում են, ուստի Symptomato ռեսուրսը չպետք է դիտարկվի որպես կոնկրետ թեմատիկայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվության միանշանակ և/կամ համապարփակ աղբյուր: Symptomato-ն չի տրամադրում որևէ երաշխիքներ կամ հայտարարություններ Symptomato ռեսուրսի բովանդակության ճշգրտության վերաբերյալ և պատասխանատվություն չի կրում որևէ հետևանքների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Ձեր կողմից՝ Symptomato ռեսուրսում տեղադրված տեղեկատվության և նյութերի վրա հիմնվելով ձեռնարկած որևէ գործողությունների կամ անգործության հետ:

Ձեր կողմից Symptomato ռեսուրսի օգտագործումը կարգավորվում է պատասխանատվությունից լրացուցիչ հրաժարումներով և զգուշացումներով, որոնք կարող են պարունակվել սույն Պայմաններում և Symptomato ռեսուրսում: Դուք ստանձնում եք Symptomato ռեսուրսը և Symptomato ռեսուրսում պարունակվող նյութերն օգտագործելու հնարավոր ծախսերի բոլոր ռիսկերը:

Symptomato ռեսուրսում նկարագրված կամ պատկերված ապրանքների կամ ծառայությունների առանձնահատկությունները, ֆունկցիոնալությունը և բնութագրերը կարող են փոփոխվել ցանկացած պահի առանց ծանուցման: Առողջական վիճակի մասին որոշակի տեղեկատվություն Symptomato ռեսուրսում կարող է տրամադրվել երրորդ անձանց կողմից՝ հաշվի առնելով սույն Պայմանների պայմանները և վերապահումները:

Գործունեության ոլորտը

Symptomato-ն չի հանդիսանում բժշկական խորհրդատվական աղբյուր: Դուք ընդունում և համաձայնում եք, որ ոչ Symptomato-ն, ոչ էլ Symptomato ռեսուրսը բժշկական խորհրդատվություն չեն տրամադրում: Symptomato ռեսուրսի միջոցով հասանելի ցանկացած կոնտենտ կամ տեղեկություններ նախատեսված են բացառապես տեղեկատվական նպատակների համար և չեն փոխարինում բուժաշխատողների

մասնագիտական կարծիքը պացիենտների ախտորոշման և բուժման հարցում: Միշտ դիմեք Ձեր բժշկի կամ այլ որակավորված բուժաշխատողի խորհրդին Ձեր առողջության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ: Երբեք մի անտեսեք մասնագիտական բժշկական խորհրդատվությունը և մի հետաձգեք բուժումը Symptomato-ի ռեսուրսում Ձեզ հասանելի դարձած տեղեկատվության պատճառով: Symptomato-ն, նրա լիցենզատուները և ծառայություններ մատուցողները պատասխանատվություն չեն կրում Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվության ճշգրտության, ժամանակին տրամադրելու կամ ամբողջականության համար, կամ Ձեր կամ որևէ բժշկական մասնագետի կողմից Ձեր անձնական տեղեկատվության վրա Symptomato ռեսուրսի շրջանակներում հիմնվելու համար: Symptomato-ն պատասխանատվություն չի կրում որևէ ծառայություն մատուցողի՝ Symptomato ռեսուրսին, դրանում պարունակվող տվյալներին կամ տեղեկատվությանը, Ձեր անձնական տվյալներին կամ դրա ճշգրտությանը վստահելու կամ չվստահելու համար: Symptomato ռեսուրսն իրեն իրավունք է վերապահում չպատասխանել հարցումներին, որոնք

  1. պարունակում են անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, կամ տեղադրված են Պայմանների խախտմամբ, անբարեխիղճ, կամ
  2. պարունակում են Symptomato ռեսուրսի կողմից չնախատեսվող բժշկական խորհրդատվության կամ այլ ծառայությունների տրամադրման խնդրանք: Symptomato-ն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու օգտատերերի հարցումներին՝ պարզաբանելու տեղեկատվությունը կամ ապահովելու ծառայության որակը:

Symptomato-ն շտապ օգնության ծառայություն չէ: Symptomato ռեսուրսի միջոցով պրովայդերների հետ կապը «իրական ժամանակում» չի իրականացվում և չպետք է օգտագործվի շտապ կամ արտակարգ իրավիճակներում: Symptomato-ն չի տրամադրում որևէ մասնագիտացված բժշկական, շտապ կամ անհետաձգելի օգնության ծառայություններ:

ԽՆԴՐՈՒՄ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՁԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ, ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵԶ ՄՈՏ ԱՌԱՋԱՑԵԼ Է ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԿԱՄ ՁԵԶ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:

5. Մտավոր սեփականություն

Կայքի և դրա բոլոր բաղադրիչների նկատմամբ բացառիկ իրավունքները հավաքականորեն և անհատապես, ներառյալ բոլոր բացառիկ իրավունքները դրանցում ներառված մտավոր գործունեության ցանկացած արդյունքի նկատմամբ, ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի օբյեկտներով, ինչպիսիք են ծրագրային կոդը, տվյալների բազաները, համակարգչային ծրագրերը, դիզայնը, տեքստերը, գրաֆիկական պատկերները, նկարազարդումները, հնչյունները, ֆոտո/վիդեո նյութերը, կոնցեպցիաները, գաղափարները,

սկզբունքները, մեթոդները, համակարգերը, գործընթացները, եղանակները, լուծումները, փաստերը, մակետները, անհատականացման միջոցները (ընկերության անվանումը, ապրանքային նշանները /սպասարկման նշանները, առևտրային անվանումները) և այլ օբյեկտները, ինչպես նաև ռեսուրսում տեղադրված արդյունաբերական սեփականության և/կամ հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող ցանկացած կոնտենտը, հանդիսանում են «ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ՍՊԸ և «ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ՍՊԸ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած այլ իրավատերերի բացառիկ իրավունքների օբյեկտներ: Ոչ մի տարր չի կարող օգտագործվել որևէ կերպ՝ առանց իրավատիրոջ նախնական թույլտվության: Ռեսուրսի օգտագործումը չի ենթադրում դրանց կամ դրանց բաղադրիչների նկատմամբ իրավունքների փոխանցում: Ռեսուրսն օգտագործող անձին տրվում է սույն Պայմանների համաձայն այդպիսի օբյեկտներն օգտագործելու սահմանափակ իրավունք:

6. Պայմանները փոխելու իրավունք

Symptomato-ն կարող է ցանկացած ժամանակ և իր հայեցողությամբ փոխել սույն Պայմաններն ամբողջությամբ կամ մասնակի: Դուք համաձայնում եք պարբերաբար վերանայել Պայմանները: Սույն Պայմանների ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում անմիջապես Symptomato ռեսուրսում փոփոխված Պայմանները տեղադրելուց հետո և, եթե Դուք ունեք հաշիվ, Symptomato ռեսուրս մուտք գործելուց փոփոխությունների մասին Ձեզ ծանուցելով, կամ Ձեր կողմից տրամադրված կոնտակտային հասցեին կամ հեռախոսահամարին փոփոխությունների մասին ծանուցում ուղարկելով: Փոփոխված Պայմանները պահպանելու Ձեր համաձայնությունը հաստատվում է եթե՚

  1. փոփոխված Պայմանները տեղադրելուց հետո շարունակվում է Symptomato ռեսուրսի օգտագործումը և մուտք գործելը, կամ

  2. Դուք ունեք Հաշիվ, և վերը նկարագրված փոփոխությունների մասին ծանուցումը ստանալուց հետո յոթ (7) օրացուցային օրվա ընթացքում Ձեր Հաշվի գործողության դադարեցման հարցում չի ներկայացվում:

7. Կոնտակտային և հաշվի տեղեկատվության տրամադրում

Հաշիվ ստեղծելիս Ձեր մասին մեզ տեղեկատվություն տրամադրելով, Դուք պարտավորվում եք.

  1. տրամադրել Ձեր մասին ճշգրիտ, արդիական և ամբողջական տեղեկատվություն և չներկայացնել տեղեկություններ, նպատակ ունենալով այլ անձ ձևանալ, և

  2. պահպանել և անհապաղ թարմացնել այդպիսի տեղեկատվությունը՚ այն ճշգրիտ, արդիական և ամբողջական լինելու համար: Եթե դուք տրամադրում եք որևէ տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը, ոչ ճշգրիտ կամ թերի է, կամ մենք բավարար հիմքեր ունենք ենթադրելու, որ նման տեղեկատվությունն այդպիսին է, մենք իրավունք ենք վերապահում կասեցնել կամ դադարեցնել Ձեր ստեղծած ցանկացած Հաշվի գործողությունը և/կամ մերժել ցանկացած կամ

բոլոր ընթացիկ կամ հետագա մուտքերը Symptomato ռեսուրսի կամ դրա որևէ մասի օգտագործմանը: Դուք համաձայնում եք, որ Symptomato-ն պատասխանատվություն չի կրում հնացած, սխալ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկատվության համար:

8. Հաղորդագրություններ Symptomato-ից

Երբ Դուք ստեղծում եք Հաշիվ կամ այլ կերպ օգտագործում եք ռեսուրսը (ներառյալ, բայց չսահմանափակվելով Symptomato ծառայություններով), Դուք կարող եք հնարավորություն ունենալ տրամադրելու Ձեր կոնտակտային տվյալները: Տրամադրելով Ձեր կոնտակտային տվյալները՝ Դուք համաձայնում եք ստանալ պարբերական տեղեկատվական և/կամ մարքեթինգային հաղորդագրություններ Symptomato-ից և/կամ մեր մասնաճյուղերից՝ էլ. փոստի, հեռախոսի և/կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ներառյալ ավտոմատացված և նախապես գրանցված զանգերը և հաղորդագրությունները:

Դուք նաև ընդունում և համաձայնում եք, որ Symptomato-ն պատասխանատվություն չի կրում հաղորդագրությունների ուշացումների կամ չառաքման համար, մասնավորապես՝ կապի մատակարարների կամ օպերատորների հետ կապված խնդիրների պատճառով: Դուք նաև ընդունում և համաձայնում եք, որ Symptomato-ն պատասխանատվություն չի կրում տվյալների անվտանգության որևէ խախտման կամ հաղորդակցության խափանումների համար, որոնք առաջացել են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների կամ օպերատորների հետ կապված խնդիրների պատճառով: Եթե մեզանից հաղորդագրություններ ստանալու վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված «Կոնտակտային տեղեկատվություն» բաժնի տեղեկությունները: Մարքեթինգային էլեկտրոնային նամակների բաժանորդագրությունից հրաժարվելու համար սեղմեք մեզանից ստացված նամակի ներքևում «Անջատել բաժանորդագրությունը» հղումը: Զանգերի բաժանորդագրությունից հրաժարվելու համար հետևեք հեռախոսային հաղորդագրության հրահանգներին: Նույնիսկ եթե Դուք հրաժարվեք մարքեթինգային հաղորդագրությունների բաժանորդագրությունից (առկայության դեպքում), մենք, այնուամենայնիվ, կողմերի միջև հարաբերությունների շրջանակներում, կարող ենք ռեսուրսի գործունեության հետ կապված ծանուցումներ ուղարկել:

Հետևյալ դրույթները հատուկ կիրառվում են SMS տեքստային հաղորդագրությունների նկատմամբ.

  1. Եթե Դուք համաձայն եք ստանալ SMS հաղորդագրություններ, մենք Ձեզ SMS հաղորդագրություն կուղարկենք՝ հաստատելու ծանուցումներ ստանալու Ձեր բաժանորդագրությունը:

  2. Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել SMS ծառայությունը՝ ուղարկելով «STOP» SMS հաղորդագրությունը: Այն բանից հետո, երբ Դուք մեզ ուղարկեք «STOP» SMS հաղորդագրությունը, մենք Ձեզ կուղարկենք պատասխան SMS հաղորդագրություն, որը կհաստատի Ձեր բաժանորդագրության չեղարկումը: Դրանից հետո Դուք այլևս չեք ստանա SMS հաղորդագրություններ այս համարից: Եթե ցանկանաք կրկին միանալ ծրագրին, պարզապես գրանցվեք, ինչպես առաջին անգամ, և մենք կրկին կսկսենք Ձեզ SMS հաղորդագրություններ ուղարկել:

  3. Եթե մոռանում եք, թե որ հիմնաբառերն են գործածվում, պարզապես ուղարկեք «HELP» SMS հաղորդագրություն: Այն բանից հետո, երբ մեզ ուղարկեք «HELP» SMS հաղորդագրությունը, մենք Ձեզ կպատասխանենք մեր ռեսուրսից օգտվելու, ինչպես նաև բաժանորդագրությունից հրաժարվելու հրահանգներով:

  4. Մենք կարող ենք հաղորդագրություններ հասցնել բջջային կապի հիմնական օպերատորների մեծամասնության համարներին: Եթե հարցեր ունեք ծառայության մատչելիության վերաբերյալ, դիմեք Ձեր օպերատորն:

  5. Հաղորդագրությունների և տվյալների ուղարկման սակագները կարող են կիրառվել Symptomato համարից Ձեզ և Ձեզանից մեզ ուղարկվող ցանկացած հաղորդագրության նկատմամբ: Եթե հարցեր են առաջացել տեքստային հաղորդագրությունների կամ տվյալների ուղարկման սակագնային պլանի վերաբերյալ, ցանկալի է կապվել Ձեր անլար կապի օպերատորի հետ: Այս համարի միջոցով մատուցվող ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված «Կոնտակտային տեղեկատվություն» բաժնում տրված տեղեկությունը:

  6. Եթե գաղտնիության հետ կապված հարցեր են առաջացել, ծանոթացեք մեր Գաղտնիության քաղաքականությանը:

9. Օգտատիրոջ կոնտենտը

Դուք հասկանում եք, որ բոլոր տեղեկությունները, տվյալները և այլ նյութերը, որոնք Դուք և Symptomato ռեսուրսի այլ օգտատերերը բեռնում, տեղադրում, փոխանցում, հրապարակում, ցուցադրում եք կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Symptomato ռեսուրսի միջոցով, ներառյալ այն տեղեկատվությունը, որը Դուք կիսում եք Symptomato ռեսուրսի այլ օգտատերերի հետ կամ հասանելի եք դարձնում այն («Օգտատիրոջ կոնտենտ»), բացառապես Ձեր կամ այն անձի պատասխանատվությունն է, ով տրամադրում է այդ Օգտատիրոջ կոնտենտը:

Դա նշանակում է, որ Դուք, և ոչ թե մենք, պատասխանատվություն եք կրում Օգտատիրոջ կոնտենտի ողջ բովանդակության համար, որը Դուք բեռնում, տեղադրում, փոխանցում, հրապարակում, ցուցադրում եք կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Symptomato ռեսուրսի միջոցով: Մենք չենք վերահսկում տեղադրված Օգտատիրոջ կոնտենտը և, համապատասխանաբար, չենք երաշխավորում որևէ Օգտատիրոջ կոնտենտի ճշգրտությունը, ամբողջականությունը կամ որակը: Բացի այդ, Օգտատիրոջ կոնտենտը նախատեսված է բացառապես տեղեկատվական նպատակների համար և չի կարող փոխարինել մասնագիտական բժշկական խորհրդատվությունը, ախտորոշումը կամ բուժումը: Դուք հասկանում եք, որ օգտագործելով

Symptomato ռեսուրսը, Դուք կարող եք հանդիպել վիրավորական, անպարկեշտ կամ անարգելի Օգտատիրոջ կոնտենտին:

Մենք ոչ մի դեպքում որևէ կերպ պատասխանատվություն չենք կրում Օգտատիրոջ կոնտենտի որևէ բովանդակության համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Օգտատիրոջ կոնտենտի մեջ սխալների կամ բացթողումների համար, որևէ տեսակի կորստի կամ վնասի համար, որոնք առաջացել են Symptomato ռեսուրսի միջոցով բեռնված, տեղադրված, փոխանցված, հրապարակված, ցուցադրված կամ այլ կերպ հասանելի դարձած ցանկացած Օգտատիրոջ կոնտենտի հրապարակման, օգտագործման կամ դրան վստահելու հետևանքով:

Բեռնելով, տեղադրելով, փոխանցելով, հրապարակելով, ցուցադրելով կամ այլ կերպ Symptomato ռեսուրսի միջոցով հասանելի դարձնելով Օգտատիրոջ կոնտենտը, Դուք հայտնում և երաշխավորում եք, որ.

10. Ձեր կողմից Օգտատիրոջ կոնտենտի նկատմամբ Symptomato-յին թույլտվության տրամադրում

Բեռնելով, տեղադրելով, փոխանցելով, հրապարակելով, ցուցադրելով կամ այլ կերպ հասանելի դարձնելով Օգտատիրոջ կոնտենտը, Դուք մեզ տրամադրում եք լիարժեք, անժամկետ, ոչ բացառիկ, անհատույց (փոխանցման իրավունքով) իրավունք՝ օգտագործելու, վերարտադրելու, ցուցադրելու, կատարելու, ադապտացնելու, մոդիֆիկացնելու, հրատարակելու, ածանցյալ աշխատանքներ ստեղծելու կամ դրանց տարածելու իրավունք, ամբողջությամբ կամ մասնակի, ցանկացած ձևով, ցանկացած կրիչով կամ ցանկացած տեխնոլոգիայի (այժմ հայտնի կամ հետագայում մշակված) օգտագործմամբ, առանց Ձեզ փոխհատուցման, ներառյալ, մասնավորապես, չփոխկապակցված երրորդ անձանց

կոնտենտը, ինչպես նաև մեր կամ նրանց հրապարակումները, մարքեթինգային նյութերն ու գովազդային հայտարարությունները: Մենք կարող ենք փոփոխել կամ ադապտացնել տրամադրված Օգտատիրոջ կոնտենտը, ներառյալ ցանցերի միջոցով փոխանցման, ցուցադրման կամ տարածման համար՚ ցանցերի, ծառայությունների կամ այլ լրատվամիջոցների պահանջներին համապատասխան: Մենք կամ այլ անձինք կարող են, իրենց հայեցողությամբ, հղումներ անել Ձեր անվանը կամ Օգտատիրոջ կոնտենտը տեղադրելիս Ձեր կողմից նշված այլ աղբյուրին: Դուք հայտնում և երաշխավորում եք, որ մեր կողմից Ձեր Օգտատիրոջ կոնտենտի հրապարակումն ու օգտագործումը չի խախտի մտավոր սեփականության կամ որևէ երրորդ կողմի այլ իրավունքները:

Բացի այդ, Դուք մեզ թույլատրում եք ստեղծել ցանկացած նման տվյալների ածանցյալներ՝ բացառապես չնույնականացված և համախմբված ձևով (այդպիսիք՝ «Համախմբված տվյալներ»): Դուք համաձայնում եք, որ Symptomato-ն տիրապետելու է բոլոր իրավունքները և շահերը բոլոր Համախմբված տվյալների, ինչպես նաև դրանց փոփոխված, բարելավված և ածանցյալ տարբերակների նկատմամբ:

11. Ձեր անձնական տվյալների մշակումը, օգտագործումը, պաշտպանությունը, փոխանցումը

Անձնական տվյալները Ձեր մասին տեղեկություններ են, որոնք կարող են հիմնավորված կապված լինել Ձեզ հետ, ինչպես օրինակ՝ Ձեր անունը, առողջական տվյալները, ընտանեկան կարգավիճակը և/կամ այլ նույնացուցիչները, որոնք կարող են որոշվել օրենքով: Անձնական տվյալները կարող են ներառել նաև, բայց չսահմանափակվելով, ձեր ֆինանսական տեղեկությունները կամ սոցիալական ապահովության համարը: Տրամադրելով անձնական տվյալները Symptomato ռեսուրսի միջոցով, Դուք, Ձեր և ռեսուրսի համագործակցության շրջանակներում, Symptomato-ին թույլտվություն եք տալիս դրանք օգտագործելու և տարածելու: Symptomato-ն հոգում է Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար և օգտագործում է անվտանգության մի շարք տեխնոլոգիաներ և ընթացակարգեր՝ Ձեր տվյալները չթույլատրված մուտքից, օգտագործումից և բացահայտումից պաշտպանելու նպատակով: Այն ներառում է մասնավորապես միջցանցային էկրանների, բարդ գաղտնաբառերի, երկգործոն նույնականացման, աուդիտորական տարբեր ուղիների, տվյալների կորստի կանխարգելման, կանոնավոր ներթափանցման փորձարկումների և ռիսկերի գնահատման կիրառումը: Բացի այդ, Symptomato-ն պահում է Ձեր անձնական տվյալները պաշտպանված սերվերների վրա, օգտագործում է գաղտնագրման վստահելի տեխնոլոգիաներ և ապահովում է աշխատակիցների՚ անվտանգության հարցերով համապարփակ ուսուցում: Symptomato-ն կարող է օգտագործել չբացահայտված տվյալներ (նշանակում է Symptomato ռեսուրսում ցանկացած տեղեկատվություն, որից հեռացվել են անձնական նույնացուցիչները և որը չի նույնականացնում անհատին), վերցված Ձեր տրամադրած անձնական տվյալներից և համատեղել դրանք այլ անանուն տվյալների հետ՝ ստեղծելու այսպես կոչված «Համախմբված

տվյալներ», որոնք կարող են բացահայտվել երրորդ անձանց: Համախմբված տվյալները տեղեկատվություն է, որը նկարագրում է օգտատերերի սովորությունները և օգտագործման ձևերը որպես խումբ, բայց չի բացահայտում կոնկրետ օգտատերերի ինքնությունը: Համախմբված տվյալներն օգտագործվում են օգտատերերի դեմոգրաֆիական բնութագրերը և մեր ծառայությունների օգտագործման ձևերը որոշելու համար: Symptomato-ն կարող է օգտագործել Symptomato-ի համախմբված տվյալները՝ հասկանալու Symptomato ռեսուրսի օգտատերերի կարիքները և որոշելու, թե ինչ ծրագրեր և ծառայություններ կարող ենք առաջարկել Ձեզ, ինչպես նաև ծառայությունները բարելավելու և նոր ծառայություններ մշակելու համար, հետազոտությունների, արտադրանքի մշակման կամ նմանատիպ ծառայությունների համար՝ բժշկության և պացիենտների սպասարկման բարելավման նպատակով: Symptomato-ն կարող է համագործակցել և համախմբված տվյալները փոխանցել երրորդ կողմին, ներառյալ առևտրային համագործակցության շրջանակներում, հետազոտական և այլ նպատակներով, եթե դա թույլատրվում է օրենքով: Symptomato-ն կարող է օգտագործել Ձեր տրամադրած տվյալները՝ Symptomato ռեսուրսի, ծրագրային ապահովման և կայքի աշխատանքի և կառավարման համար. իր համակարգչային համակարգերի սպասարկման և պաշտպանության համար, այդ թվում խարդախության ռիսկը նվազեցնելու կամ անվտանգության համար. ինչպես նաև օրենքի պահանջները կատարելու նպատակով:

12. Symptomato-ի դիրքորոշումը օգտատիրոջ կողմից տրամադրված կոնտենտի օգտագործման վերաբերյալ

Օգտատիրոջ կոնտենտը, որը Դուք բեռնում, տեղադրում, փոխանցում, հրապարակում, ցուցադրում եք կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Symptomato ռեսուրսի միջոցով, կարող է օգտագործվել Symptomato-ի կողմից՝ համաձայն մեր Գաղտնիության քաղաքականությանը: Symptomato-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ փոփոխել, կրճատել, ջնջել կամ հրաժարվել ցանկացած Օգտատիրոջ կոնտենտը տեղադրել Symptomato ռեսուրսում: Ձեր կողմից տրամադրած Օգտատիրոջ ոչ մի կոնտենտ Symptomato-ի, նրա գործակալների, գործընկերների կամ երրորդ ծառայություններ մատուցողների կամ նրանց համապատասխան տնօրենների, պաշտոնյաների և աշխատակիցների կողմից ենթակա չէ գաղտնիության որևէ պարտավորության:

13. Երրորդ անձանց մասին տեղեկատվության գաղտնիությունը

Դուք հասկանում եք, որ Symptomato ռեսուրսը օգտագործելու ընթացքում Ձեզ կարող է հասանելի դառնալ երրորդ անձանց անձնական կամ բժշկական կամ այլ գաղտնի տեղեկատվությունը («Գաղտնի տեղեկատվություն»): Դուք համաձայնում եք՝

  1. ձեռնարկել ողջամիտ նախազգուշական միջոցներ՝ պաշտպանելու այդ գաղտնի տեղեկատվությունը,
  2. չօգտագործել (բացառությամբ Symptomato ռեսուրսի օգտագործման դեպքերի կամ այստեղ այլ թույլատրող գործողությունների) և երրորդ կողմերին չհայտնել որևէ այդպիսի Գաղտնի տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա թույլատրվում է սույն Պայմաններով կամ պահանջվում է օրենքով, և
  3. անհապաղ և գրավոր տեղեկացնել մեզ այնպիսի հանգամանքների մասին, որոնք կապված են ցանկացած վայրում կամ սույն Պայմաններով չլիազորված որևէ անձի կամ կազմակերպության կողմից ցանկացած նման Գաղտնի տեղեկատվության կամ դրա որևէ մասի տիրապետման, օգտագործման կամ իմացության կասկածի հետ:

14. Ռեսուրսի օգտագործման ընթացքում վարքագծի կանոնները և նորմերը

Դուք համաձայնում եք պահպանել բոլոր օրենքները, կանոնները և կանոնակարգերը, որոնք կիրառելի են Ձեր՚ Symptomato ռեսուրսի օգտագործման համար: Բացի այդ, Դուք համաձայնում եք չիրականացնել հետևյալը՚

15. Երրորդ անձանց կոնտենտը և հղումներ երրորդ անձանց կայքերին կամ առցանց հավելվածներին

Symptomato ռեսուրսը կարող է պարունակել երրորդ անձանց պատկանող կոնտենտ (օրինակ՝ հոդվածներ, տվյալներ, ռեֆերատներ և այլն), ինչպես նաև երրորդ անձանց պատկանող կայքերի և առցանց հավելվածների հիպերտեքստային հղումներ: Մենք տրամադրում ենք մեր օգտատերերին նման կոնտենտ և դրան հղումներ՝ տեղեկատվական նպատակներով: Մենք չենք վերահսկում երրորդ անձանց պատկանող կայքերը կամ առցանց հավելվածները կամ երրորդ անձանց պատկանող կոնտենտը, որին կան հղումներ և որը հասանելի է Symptomato ռեսուրսի միջոցով, և, հետևաբար, մենք չենք հաստատում, հովանավորում, խորհուրդ տալիս կամ որևէ պատասխանատվություն կրում նման երրորդ անձանց պատկանող կայքերի կամ առցանց հավելվածների (կամ նման կայքերի կամ առցանց հավելվածների հասանելիության) կամ երրորդ անձանց պատկանող կոնտենտի համար:

ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԿՈՆՏԵՆՏԸ (ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ, ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԱՅՔՈՒՄ, ԿԱՄ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ) ԽԱԽՏՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԿՈՆՏԵՆՏՈՒՄ, ՈՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ, ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՅՔՈՒՄ ԿԱՄ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ, ՈՐԻՆ ԿԱ ՀՂՈՒՄ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈԻՑ:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում տեղեկատվության ճշգրտության, հավաքման, օգտագործման, բացահայտման կամ պաշտպանության համար, հեղինակային իրավունքի պահպանման, օրինականության, ամբողջականության կամ երրորդ անձանց կայքերի կամ առցանց հավելվածների ասպեկտների համար, որոնք հասանելի են Symptomato ռեսուրսից հղումներով, կամ դրանցում պարունակվող կամ դրանց միջոցով հասանելի բովանդակության համար: Եթե Դուք այցելում եք երրորդ անձանց կայքեր կամ առցանց հավելվածներ Symptomato կայքի հղումների միջոցով, մենք խրախուսում ենք ուսումնասիրել Ձեր այցելած յուրաքանչյուր նման

կայքի կամ առցանց հավելվածի գաղտնիության քաղաքականությունը և օգտագործման պայմանները:

16. Հղումներ Symptomato ռեսուրսին

Դուք չեք կարող հղումներ տեղադրել Symptomato կայքում կամ օգտագործել Symptomato-ի անվանունը, ապրանքանիշերը, տարբերանշանները կամ այլ կերպ հղում կատարել Symptomato-ին որևէ հանրային հաղորդակցության մեջ՝ առանց Symptomato-ի նախնական գրավոր համաձայնության: Symptomato ռեսուրսում հղումներ տեղադրելու կամ Symptomato անվանունը օգտագործելու հարցումները պետք է ուղղված լինեն Symptomato-ի հասցեին:

17. Տեղեկություններ, նորություններ և մամուլի հաղորդագրություններ

Symptomato ռեսուրսը կարող է պարունակել տեղեկատվություն Symptomato-ի մասին, ինչպիսիք են նորությունները և մամուլի հաղորդագրությունները: Դուք ընդունում եք, որ մենք պարտավորություն չունենք ապահովելու որևէ նման տեղեկատվության ճշգրտությունը կամ թարմացումը և համաձայնում եք, որ հիմնվում եք նման տեղեկատվության վրա Ձեր պատասխանատվությամբ:

18. Գրանցում և գաղտնաբառեր

Symptomato ռեսուրսը կարող է թույլ տալ կամ պահանջել Ձեզանից գրանցվել կամ ստանալ գաղտնաբառ՝ նախքան Ձեզ թույլատրել մուտք գործել Symptomato ծառայության որոշակի հատվածներ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ պատասխանատու եք Ձեր մուտքի նույնականացուցիչի և գաղտնաբառի (և ցանկացած այլ հաշվի տվյալների, ներառյալ բազմագործոն նույնականացման մեթոդների, սարքերի և հաշիվների, որոնք կարող են օգտագործվել կամ պահանջվել) գաղտնիության պահպանման և Ձեր մուտքի նույնականացուցիչի/գաղտնաբառի և/կամ Հաշվի բոլոր օգտագործման դեպքերի համար: Դուք համաձայնում եք անմիջապես տեղեկացնել մեզ Ձեր օգտանվան, գաղտնաբառի կամ Հաշվի չարտոնված օգտագործման, ինչպես նաև անվտանգության ցանկացած այլ խախտման մասին, որը կապված է Ձեր Հաշվի միջոցով Symptomato ռեսուրս հասանելիության հետ: Դուք ընդունում եք, որ կարող եք պատասխանատվություն կրել մեր կամ որևէ այլ անձի կամ կազմակերպության կողմից կրած ցանկացած կորստի կամ վնասի համար՝ որևէ մեկի կողմից Ձեր մուտքի նույնականացուցիչի, գաղտնաբառի կամ Հաշվի օգտագործման արդյունքում՝ Ձեր հաշվի տեղեկատվությունը անվտանգ և գաղտնի պահելու ձախողման հետևանքով:

19. Symptomato ռեսուրսի շահագործում

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ, մեր հայեցողությամբ, ծանուցմամբ կամ առանց ծանուցման, իրականացնելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

  1. փոխել, կասեցնել կամ դադարեցնել Symptomato ռեսուրսի կամ դրա որևէ մասի աշխատանքը, ներառյալ Ձեր կողմից սույն Պայմանների խախտման համար.

  2. փոփոխել կամ արդիականացնել Symptomato ռեսուրսը կամ դրա որևէ մասը.

  3. դադարեցնել Symptomato ռեսուրսի կամ դրա որևէ մասի կանոնավոր աշխատանքը, եթե դա անհրաժեշտ է պլանային կամ չպլանավորված սպասարկման, սխալների ուղղման կամ այլ փոփոխություններ կատարելու համար:

20. Գործողության փոփոխություն և դադարեցում

Բացի այդ, չնայած այն իրավունքներին, որոնք Դուք կարող եք ունենալ Ձեր հաշվում առկա Անձնական տեղեկատվության և/կամ առողջության այլ տվյալների նկատմամբ, եթե այդպիսիք կան, Symptomato-ն կարող է ցանկացած պահի և առանց ծանուցման չեղարկել Ձեր հաշիվը և ջնջել Ձեր հաշվի հետ կապված բոլոր տվյալները, եթե մենք համարենք, որ Դուք խախտել եք սույն Պայմանների կանոնները: Կապը Ձեր պրովայդերի հետ կարող է փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել պրովայդերի կողմից ցանկացած ժամանակ և առանց ծանուցման, բայց Դուք, այնուամենայնիվ մուտք կունենաք Ձեր հաշվին: Բացի այդ, բացառությամբ այն լիազոր ներկայացուցչի, որը հաշիվ է ստեղծում կախյալ անձի անունից, Symptomato-ն կդադարեցնի Հաշվի գործողությունը օգտատիրոջ մահվան վկայականը ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում: Լիազորված ներկայացուցչի դեպքում Symptomato-ն դադարեցնում է Լիազորված ներկայացուցչի հետ կապված բոլոր Հաշիվները՝ այդպիսի Լիազորված ներկայացուցչի մահվան վկայականը ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտատերն ունի Հաշվի հետ կապված այլ լիազոր ներկայացուցիչ: Համապատասխանաբար, Դուք բացառապես պատասխանատու եք Symptomato ռեսուրսում պահվող ցանկացած տվյալների կամ անձնական տեղեկատվության սեփական պատճենների կամ Symptomato ռեսուրսի միջոցով ստացված ցանկացած հաղորդակցության պահպանման համար:

Symptomato-ն պատասխանատվություն չի կրում ռեսուրսից հեռացված որևէ տեղեկատվության համար: Symptomato-ն նաև իրավունք ունի պահպանել և/կամ ոչնչացնել Ձեր հաշվի հետ կապված բոլոր տվյալները՝ համաձայն տվյալ ժամանակ գործող փաստաթղթերի պահպանման և ոչնչացման կանոններին: Symptomato ռեսուրսին մուտքի դադարեցումից հետո Դուք պետք է դադարեցնեք ռեսուրսի ցանկացած օգտագործումը:

21. Երաշխիքներից հրաժարում. պատասխանատվության սահմանափակում

**SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԸ և SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁԱԾ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ԿԱՆ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ», ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱԿՆՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ: SYMPTOMATO-Ն ԵՎ ՆՐԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱԿՆՀԱՅՏ ԵՎ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ԿԱՊՎԱԾ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻ, ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ

**ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ՆԵՐԱՌՎԱԾ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ԿԱՄ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ՑԱՆԿԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ, և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ։

**SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՈՎ: SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՀԱՏՎԵԼ, ԻՍԿ ՆՅՈՒԹԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՍԽԱԼ ԼԻՆԵԼ: ՈՉ «ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ՆՐԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ, ՈՉ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԱՆՁԸ, ՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է SYMPTOMATO ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԿԱՄ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԱՌԱՔՄԱՆԸ, ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐԻՏ ԵՆ, ՎՍՏԱՀԵԼԻ, ԼԻԱԿԱԶՄ, ՕԳՏԱԿԱՐ ԿԱՄ ՃԻՇՏ.

ՈՐ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ՏԵՂՈՒՄ, ՈՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍԽԱԼ ԿՈՒՂՂՎԻ, ՈՐ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԸ ԶԵՐԾ Է ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԿԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ, ԿԱՄ ՈՐ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ԿԻԲԵՌ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, ՈՐ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՒՍՏԻ, ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՈՐՈՇԱԿԻ ՄԱՍԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԻՐԱՌՎԵԼ ՁԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ: ՍՏՈՒԳԵՔ ՏԵՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

22. Վնասի հատուցումից հրաժարում

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ «ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ՆՐԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ, ՈՉ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԱՆՁԸ, ՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻ, ԿԱՄ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԿԱՄ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՏՈՒԳԱՆՔԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՀԵՏԱԳԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՄ ԲԻԶՆԵՍԻ ԿՈՐՈՒՍՏԻ

ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԿԱՊՎԱԾ ԵՆ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻ ՀԵՏ (ՆԵՐԱՌՅԱԼ SYMPTOMATO ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ) ԿԱՄ ՈՐԵՎ Է ԱՅԼ ԿԵՐՊ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ:

ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՎԱԾ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԵՐԱՇԽԻՔԻ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ, ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԵՎ ԱՆԳԱՄ ԵԹԵ ՄԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՎԱԾ ԷԻՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ:

ՉՆԱՅԱԾ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱԿԱՌԱԿ ԴՐՈՒՅԹԻ, SYMPTOMATO-ՅԻ ՄԱՔՍԻՄԱԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 80 000 ՀՀ ԴՐԱՄԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՉԱՓԸ:

ԵԹԵ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՎՆԱՍԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՉԱՓՈՎ, ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱԹՈՎ: ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐՆ ԵՆ, ԵՎ SYMPTOMATO ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՉԷՐ ՄԱՏՈՒՑՎԻ ՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:

23. Փոխհատուցում

Դուք համաձայնում եք փոխհատուցել, պաշտպանել և անվնաս պահել Symptomato-ին և նրա մատակարարներին, նրանց համապատասխան մասնաճյուղերին, դուստր ձեռնարկություններին, աշխատակիցներին, պաշտոնյա անձանց, տնօրեններին, գործակալներին, կապալառուներին, ապահովագրողներին և ներկայացուցիչներին ցանկացած պատասխանատվությունից, կորստից, պահանջից, հայցից, վնասից, դատական որոշումներից, ծախսերից (ներառյալ փաստաբանների ողջամիտ վճարներն ու ծախսերը), որոնք առաջանում կամ կապված են ցանկացած Օգտատիրոջ կոնտենտի հետ, որը Դուք ուղարկում, հրապարակում, փոխանցում կամ հասանելի եք դարձնում Symptomato ծառայության միջոցով, Ձեր կողմից սույն Պայմանների խախտման, Symptomato ռեսուրսի օգտագործման կամ թերօգտագործման, ինչպես նաև Ձեր կողմից երրորդ անձանց իրավունքների խախտման հետ:

24. Բաժանելիություն

Եթե իրավասու օրենսդրական իրավասության դատարանի կողմից սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր կամ անիրագործելի ճանաչվի, սույն Պայմանների մնացած դրույթները կմնան ուժի մեջ և կգործեն: Սույն Պայմանների ցանկացած դրույթ, որը կհամարվի մասնակի

անվավեր կամ անիրագործելի, կմնա ուժի մեջ այն չափով, որը չէր համարվել անվավեր կամ անիրագործելի:

Կողմերը նաև համաձայնում են փոխարինել սույն Պայմանների նման անվավեր կամ անգործադրելի դրույթը վավեր և կիրառելի դրույթով՝ նման անվավեր կամ չկիրարկվող դրույթի տնտեսական, գործնական և այլ նպատակներին հասնելու համար:

25. Կիրառելի օրենսդրություն, ընդդատություն, արբիտրաժային համաձայնագիր

Սույն Պայմանները և սույն Պայմանների հետ կապված վեճերի լուծումը կմեկնաբանվի Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան, առանց օրենքների կոլլիզիոն սկզբունքները հաշվի առնելու: Սույն Պայմանների հետ կապված ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ընդդատությունը, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին առընթեր մշտական գործող արբիտրաժային դատարան՝ վերջինիս կանոններին համաձայն, որը բաղկացած է մեկ արբիտրից, դատավարության լեզուն հայերենն է, արբիտրաժի վայրը՝ Երևան քաղաքը։ Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության իավունքի նյութական նորմերին համապատասխան։ Արբիտրաժային որոշումը վերջնական է և պարտադիր Կողմերի համար: Արբիտրաժային ծախսերը կվճարի պարտվող կողմը: Եթե սույն Պայմանների հետ կապված ծագած վեճերը և տարաձայնությունները ենթակա չեն արբիտրաժի, ապա վեճերի լուծումը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան: Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության իավունքի նյութական և դատավարական նորմերին համապատասխան։

Դատարանի որոշումը վերջնական է և պարտադիր կլինի կողմերի համար։ Իրավական ծախսերը վճարում է պարտվող կողմը:

ԴՈՒՔ ԵՎ SYMPTOMATO-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄՅՈՒՍԻՆ ՄԻԱՅՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԱՅԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՀԱՅՑՎՈՐ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽՄԲԱՅԻՆ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ: Ավելին, եթե կողմերի վեճը լուծվում է արբիտրաժային կարգով, արբիտրը չի կարող մեկ այլ անձի պահանջները միացնել Ձեր պահանջների հետ և այլ կերպ չի կարող ցանկացած ձևով նախագահել ներկայացուցչական կամ խմբային դատավարությունում:

Symptomato ռեսուրսին հասանելիություն հնարավոր է Հայաստանի Հանրապետությունից և աշխարհի այլ երկրներից։ Քանի որ յուրաքանչյուր երկրի օրենքները կարող են տարբերվել,

Դուք համաձայնում եք, որ Հայաստանի Հանրապետության կանոնադրություններն ու օրենքները կկիրառվեն Symptomato ռեսուրսի Ձեր մուտքի կամ օգտագործման հետ կապված բոլոր հարցերի նկատմամբ՝ առանց օրենքի բախման որևէ սկզբունքի:

Symptomato-ն չի հայտարարում, որ Symptomato ռեսուրսում պարունակվող նյութերն ընդունելի կամ հասանելի են այլ վայրերում օգտագործելու համար, և այս տեղեկատվությանը հասանելիությունը այն տարածքներից, որտեղ դրա բովանդակությունն անօրինական է, արգելված է: Նրանք, ովքեր մուտք են գործում Symptomato ռեսուրսին այլ վայրերից, դա անում են սեփական նախաձեռնությամբ և պատասխանատու են տեղական օրենքների պահպանության համար:

Symptomato ռեսուրսը կարող է անհասանելի լինել որոշ երկրներում և/կամ տարածաշրջաններում:

26. Եզրափակիչ դրույթներ

Սույն Պայմաններն գործում են, քանի դեռ չեն փոփոխվել, ինչպես նշված է վերևում կամ ցանկացած ժամանակ չդադարեցվեն Symptomato-ի նախաձեռնությամբ:

27. Կոնտակտային տեղեկատվություն

Symptomato իրավաբանական հասցե՝ «ՍԻՄՊՏՈՄԱՏՈ» ՍՊԸ, ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պող. 1, բն. 19.

Հարցերը և մեկնաբանությունները անհրաժեշտ է ուղարկել համապատասխան բաժին «Կոնտակտներ» էջի միջոցով: Չնայած մենք ջանքեր ենք գործադրում բոլոր նամակագրությանը օպերատիվ պատասխանելու համար, մենք չենք կարող երաշխավորել յուրաքանչյուր էլեկտրոնային նամակին պատասխանը:

Սույն օգտագործման Պայմանները վերջին անգամ սայթում թարմացվել են՝ 29.10.2024