1. Գաղտնիության քաղաքականության նկարագրություն
- Սույն գաղտնիության քաղաքակա-նությունը նկարագրում է, թե ինչպես է «ՍԻՄՏՈՄԱՏՈ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ ՍԻՄՊՏՈՄԱՏՈ) մշակում անձնական տվյալները, որոնք հավաքագրվել են Ձեր կողմից ՍԻՄՊՏՈՄԱՏՈՅԻՆ պատկանող և վերջինիս կողմից կառավարվող վեբ-կայքեր (այսուհետ՚ ԿԱՅՔ) այցելելու և դրանց ծառայությունները օգտագործելու ընթացքում կամ տրամադրվել են Ձեր կողմից հաշիվ բացելիս:
- Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսում եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր:
- Սույն փաստաթղթի շրջանակներում անձնական տվյալները նշանակում են Կայքի օգտատիրոջ վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նա կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացվել:Սույն փաստաթղթի շրջանակներում անձնական տվյալների մշակում նշանակում է
- ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ ձևավորելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ մշակում է Ձեր կողմից անձնապես տրամադրված անձնական տվյալները, հարցում ուղարկելու, տեղեկատվական բաժանորդագրության նամակներ ստանալու նպատակով գրանցվելու, մեր հասցեին էլեկտրոնային դիմում ուղարկելու դեպքում՝ Ձեզ հետ հետադարձ կապի համար:
- Վերևում նշված նպատակաների համար և հայտարարված կանոններին խիստ համապատասխան մշակման յուրաքանչյուր առանձին դեպքում՝ հավաքագրվող անձնական տվյալներ կարող են լինել Ձեր անունը, սեռը, տարիքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության քաղաքը:
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ օգտագործում է անձնական կոնտակտային տվյալները Ձեզ՝ ՍԻՄՊՏՈՄԱՏՈՅԻ կողմից տրամադրվող լրացուցիչ ծառայությունների և արտադրանքի մասին տեղեկացնելու համար: Միաժամանակ Դուք կարող եք գրանցվել տեղեկատվական բաժանորդագրության նամակներ ստանալու համար: Ընդ որում, Ձեզ տրվում է հնարավորություն ցանկացած պահի հրաժարվել տեղեկատվական բաժանորդագրության նամակներից՝ էլեկտրոնային տեղեկատվական նամակում տեղադրված հղումով անցնելով:
- ԿԱՅՔԻ վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև «ՍԻՄՏՈՄԱՏՈ» ՍՊԸ-ի Բջջային հավելվածի նկատմամբ։
2. Անձնական տվյալների ավտոմատացված հավաքագրում
- Տրամադրվող վեբ-ծառայությունների արդյունավետությունը ապահովելու նպատակով ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ Ձեր համակարգիչ ներբեռնվող cookie փոքր ծավալի ֆայլի միջոցով ավտոմատացված կերպով հավաքագրում և պահում է որոշակի տեղեկատվություն, որը բարձրացնում է ԿԱՅՔԻ արտադրողականությունը և անհատական դիտման հնարավորություն է տալիս:
- Մեր օգտատերերի բազային օժանդակելու, նոր այցելուներ ԿԱՅՔ գրավելու և օգտատերերնին Ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների մասին տեղեկացնելու նպատակով ԿԱՅՔԸ օգտագործում է հետևյալ տեսակի cookie ֆայլեր. Ֆունկցիոնալ cookie ֆայլեր- անհրաժեշտ են վեբ կայքի ֆունկցիոնալության համար, չեն պարունակում անհատական բնույթի տեղեկատվություն և չեն կարող անջատվել. Արտադրողականության cookie ֆայլեր- բարձրացնում են կայքի արտադրողականությունը և հեշտացնում դրա օգտագործումը. Անալիտիկ/վերլուծական cookie ֆայլեր – տեղադրվում են մեր գործընկերների կողմից - այցելուների պոտենցիալ հետաքրքրությունների պրոֆիլի ստեղծման համար համապատասխան տեղեկատվական կոնտենտի տրամադրման նպատակով: Cookie ֆայլերը կարող են օգտագործել հետևյալ տվյալները՝ համացանցային դոմեն և IP հասցե, որից Դուք մուտք եք գործում ԿԱՅՔ. Վեբ բրաուզերի տեսակ և համակարգչի օպերացիոն համակարգ. ԿԱՅՔ այցելության ամսաթիվը և ժամը. ԿԱՅՔՈՒՄ ուսումնասիրած էջերի հասցեներ. Սոցիալական ցանցերում Ձեր կողմից կիսված էջերի հասցեներ. Եթե Դուք անցել եք ԿԱՅՔ այլ վեբ ռեսուրսից, այդ ռեսուրսի հասցեն. Եթե դուք անցել եք ԿԱՅՔ որոնողական համակարգից, այդ որոնողական համակարգի հասցեն և որոնման պայմանները, որոնք օգտագործել եք մեզ գտնելու համար: Դուք նաև կարող եք կառավարել cookie ֆայլերը վեբ- բրաուզերի պարամետրերի կարգավորումներում:
3. Անձնական տվյալներին հասանելիությունը
- Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է ԿԱՅՔԻ գործածման համար:
- Անձնական տվյալները՝ բացառությամբ ԿԱՅՔԻ գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, 3- րդ անձանց չեն տրամադրվում:
- Հաճախորդների բանկային քարտերի վավերապայմանները ԿԱՅՔԻ կողմից ոչ մի պարագայում չեն պահպանվում և մշակվում:
- Անձնական տվյալներին չթույլատրված հասանելիությունը կանխելու նպատակով ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ իրականացնում է բոլոր գործողությունները, որոնք ուղղված են ապաանձնավորմանը, այն է տվյալների սուբյեկտի և անհատականացնող տվյալների ամբողջության միջև կապի, անձնական տվյալների սուբյեկտի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված ցանկացած տեղեկատվության վերացմանը: Անձնական տվյալների ապաանձնավորումն ապահովում է պաշտպանություն չթույլատրված օգտագործումից: Անձնական տվյալները հետագայում պահպանվում են այնպես, որ կանխվի դրանց նույնականացումը տվյալների սուբյեկտի հետ ավելի երկար ժամանակով, քան անհրաժեշտ է նախապես որոշված նպատակներն իրականացնելու համար:
4. Անձնական տվյալներն այլ պետություններ փոխանցելը
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ ընկերություն է, որն ունի ներկայություն աշխարհի տարբեր երկրներում, այդ պատճառով, աշխատանքային տեղեկատվության փոխանակման ահրաժեշտության դեպքում, անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ երկրներ, որտեղ գործում են տվյալների պաշտպաության այլ չափորոշիչներ, քան Ձեր բնակության վայրի երկրում: Եվրոպական տնտեսական գոտու տարածքում ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ անձնական տվյալների մշակումն իրականացնում է General Data Protection Regulation (EU) 2016/679 համապատասխան: ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ անձնական տվյալները մշակում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, այդ թվում՝ հաշվի առնելով սույն օրենքի պահանջները անձնական տվյալների տեղայնացման և անդրսահմանային փոխանցման վերաբերյալ: Տվյալների փոխանցումը՝ համարժեք պաշտպանություն չապահովող երկրներ (համաձայն GDPR-ի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի) իրականացվում է միայն այն դեպքում, եթե ապահովված է տվյալների պաշտպանության մակարդակ, որը համադրելի է այդ տվյալների պաշտպանության մակարդակին ԵՏՀ-ում և Հայաստանում։
5. Անձնական տվյալների պահպանությանյան ժամկետները
- Մենք ձգտում ենք, որպեսզի Ձեր անձնական տվյալների մշակման և պահպանման ժամանակահատվածը հնարավորինս սեղմ լինի, ապահովի այդպիսի մշակման հայտարարված նպատակների իրականացումը: Սույն քաղաքականությունում պահպանության կոնկրետ ժամկետների բացակայության դեպքում, Ձեր անձնական տվյալները կպահպանվեն միայն այնքան ժամանակ, քանի դրանք անհրաժեշտ են մեզ այն նպատակին հասնելու համար, որի համար դրանք հավաքագրվել են, և եթե կիրառելի է, մինչև պահպանության՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՅԻՆ հարցեր ուղարկելու հետ կապված դեպքերում, Ձեր անձնական տվյալները պահվում են այնքան, որքան ընթանում են հարցի մշակման և պատասխանի տրամադրման գործընթացները և դրանից հետո ևս վեց ամիս:Եթե Դուք գրանցված եք տեղեկատվական բաժանորդագրության նամակներ
- ստանալուն, ապա Ձեր կոնտակտային տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք չեղարկել առաքումը:
6. Անձնական տվյալների անվտանգությունը
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ լուրջ է մոտենում հավաքված անձնական տվյալների անվտանգ մշակման ապահովմանը: ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՚ հավաքագրված անձնական տվյալների պաշտպանության համար, դրա համար օգտագործելով կիբեր անվտանգության լավագույն փորձը (Anti DDoS, WAF, SDLC):
7. Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները
- Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հարցում անել ՍԻՄՊՏՈՄԱՏՈՅԻՑ, թե Ձեր անձնական տվյալներից որոնք են մշակվում ՍԻՄՊՏՈՄԱՏՅԻ կողմից, պահանջել ուղղել, դադարեցնել հետագա մշակումը կամ ջնջել նման տվյալները: Նման հարցումներն ուղարկեք ceo@symptomato.com էլեկտրոնային փոստին՝ նամակում նշելով, ինչպիսի տեղեկատվության է վերաբերվում հարցումը և ինչ տեսքով եք ցանկանում ստանալ այդ տվյալները: ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ մշակում է նման հարցումները ստանալու պահից 10 օրվա ընթացքում: ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ կարող է ջնջել Ձեր անձնական տվյալները միայն դրանք պահպանելու՝ օրենսդրորեն կարգավորված պարտականության բացակայության դեպքում:
8. Գաղտնիության քաղաքականության վերանայումը
- ՍԻՄՊՏՈՄԱՏՈՆ իրավունք ունի փոփոխել և թարմացնել սույն գաղտնիության քաղաքականությունը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք ԿԱՅՔՈՒՄ հրապարակելուց հետո:
Մենք մաղթում ենք Ձեզ հաճելի տպավորություններ ԿԱՅՔ այցելությունից և այն օգտագործելուց: